«Ալաշկերտը»՝ ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն
Մայիսի 20-ին ավարտվեց 2017-2018թթ. Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունը: 30-րդ տուրում գրանցվեցին հետևյալ արդյունքները՝
[b] «Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» 2:0 (1:0)
[/b]
Երևան, «Նաիրի» մարզադաշտ
Մրցավար՝ Սուրեն Բալիյան
Գոլերը՝ Արտակ Դաշյան, 33, Արտակ Եդիգարյան, 77
[b]«Բանանց»-«Արարատ» 2:0 (2:0)
[/b]
Երևան, «Բանանց» մարզադաշտ
Մրցավար՝ Գևորգ Եղոյան
Գոլերը՝ Ռումյան Հովսեփյան, 7, Լեստեր Պելտիեր, 26
«Շիրակ»-«Փյունիկ» հանդիպումը չի կայացել:
«Ալաշկերտ»-«Գանձասար-Կապան» հանդիպման ավարտից հետո «Նաիրի» մարզադաշտում կայացավ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության մրցանակակիրների պարգևատրման արարողությունը:
Բրոնզե մեդալները հանձնեցին «Գանձասար-Կապանին», արծաթե մեդալները՝ «Բանանցին», իսկ ոսկե մեդալները և չեմպիոնական գավաթը «Ալաշկերտ» թիմին հանձնեց ՀՖՖ առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանը:


