211652_close_icon
views-count1840 դիտում article-date 14:03 29-03-2014

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան՝ ՈՒԵՖԱ-ի մանկապատանեկան ֆուտբոլի լավագույն նախագծի դափնեկիր

ՈՒԵՖԱ-ի 48-րդ համաժողովի ընթացքում, որը տեղի ունեցավ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, ՈՒԵՖԱ-ն պարգևներ հանձնեց ՈՒԵՖԱ-ի անդամ հինգ ազգային ասոցիացիաներին՝ տարբեր ոլորտներում իրենց գերազանցության համար: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արժանացավ ՈՒԵՖԱ-ի «Հեթ-տրիկ» կոմիտեի հատուկ մրցանակին՝ «Մանկապատանեկան ֆուտբոլի լավագույն նախագիծ» (Best grassroots project) անվանակարգում, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: ՀՖՖ կողմից իրականացված «Սպորտի և խաղաղության դպրոցներ» նախագիծը մեծ ազդեցություն է ունեցել Հայաստանում մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման վրա՝ նպաստելով նաև սոցիալական խնդիրների կարգավորմանը: Այլ անվանակարգերում պարգևատրվեցին Չեխիայի (Լավագույն հատուկ նախագիծ), Հյուսիսային Իռլանդիայի (Կանանց ֆուտբոլի զարգացման լավագույն ծրագիր), Իտալիայի (Լավագույն ներդրումային ծրագիր) և Նիդեռլանդների (Լավագույն սոցիալական նախագիծ) ֆուտբոլային գերատեսչությունները: ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին և ՈՒԵՖԱ-ի «Հեթ-տրիկ» կոմիտեի նախագահ Ալան Հանսենը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի եզրափակչի գնդակներով պարգևատրեցին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գործադիր տնօրեն Արմեն Մինասյանին, Չեխիայի ֆուտբոլային ասոցիացիայի գլխավոր քարտուղար Ռուդոլֆ Ռժեպկային, Հյուսիսային Իռլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջիմ Շոին, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ջանկառլո Աբետեին և Նիդեռլանդների ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Միքայել Վան Պրաագին:

Նմանատիպ նյութեր