26725 դիտում
23:58 18-10-2016
26-ամյա ֆիզիոթերապևտ- ռեաբիլիտոլոգը դարձավ 2016թ.-ի Հայաստանի ուսանողական ֆուտբոլի չեմպիոն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն հայտնի է, որ 2016թ.-ի Հայաստանի ուսանողական ֆուտբոլի տղաների չեմպիոն է դարձել երևանցի, 26-ամյա Հովհաննես Մելքունյանը:
Վերջինս սովորում է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի ադապտի ֆիզիկական կուլտուրայի բաժնի 2-րդ կուրսում:
Դասերից հետո Հ. Մելքունյանը նույնպես պարապ չի մնում. նա աշխատում է նաև որպես ֆիզիոթերապևտ:
Ֆուտբոլում նրա հաջողություններով ուրախանում են նաև նրա հաճախորդները, ովքեր ամեն անգամ առողջական խնդիրներ ունենալու համար այցելելով բժիշկ-ֆուտբոլիստին՝ ոգևորվում և ոգևորում են Հովհաննեսին:
Երբեմն էլ կատակելով ասում են՝ «Եթե ընտրեիր միայն ֆուտբոլ, ապա, միգուցե, ունենայինք երկրորդ Հենրիկ Մխիթարյան»:
Ֆուտբոլում նրան խաղընկերները անվանում են Խաղաղության աղավնի: Գաղտնիք չէ, որ ֆուտբոլի աշխահում էլ է տիրում ինտրիգն ու նախանձը, ու քանի որ Հովհաննեսը հեռու է նման «խաղերից», դա է պատճառը, որ նրան այդպես են անվանում:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
Նմանատիպ նյութեր
7152 դիտում
17:02 11-12-2016
Եվրոպայի կրկնակի չեմպիոն Էդիկ Պետրոսյանը դարձավ 2016թ.-ի Ուսանողական աշխարհի առաջնության փոխչեմպիոն
2279 դիտում
22:07 18-12-2022
Արգենտինան դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն