27492 դիտում
21:12 16-05-2018
Ֆրանսիայի Վուան-Վլե քաղաքում տեղի ուեցավ Շախմատի պատանեկան առաջնություն. Արթիկցի պատանի ներկայացուցիչները զբաղեցրել են պատվավոր՝ 1-ին և 2-րդ տեղերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ֆրանսիայի Վուան-Վլե քաղաքում տեղի ունեցավ Շախմատի պատանեկան առաջնություն, որն անցկացվում է դեռևս 2015 թվականից: Առաջնությանը մասնակցում են 7-ից 70 տարեկան շախմատիստներ:
Հայաստանը ներկայացնում էին Շիրակի մարզի Արթիկ քաղաքից պատանիներ, 13-ամյա Աբրահամ Քոչարյանն ու Մուշեղ Գևորգյանը:
Շախմատի մրցույթը նվիրված էր Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին:
Միջազգային մրցույթին մասնակցում էին տարբեր պետությունների ներկայացուցիչներ՝ Ֆրանսիայից, Սերբիայից, Անգլիայից:
Արթիկից մեկնած պատանիները մրցակցել են 9 մասնակիցների հետ և զբաղեցրել առաջին և երկրորդ պատվավոր տեղերը: Առաջին տեղում է Աբրահամ Քոչարյանը, իսկ երկրորդ տեղում՝ Մուշեղ Գևորգյանը:
Նրանց մասնակցությունը հովանավորվել է Արթիկի քաղաքապետարանի կողմից: Ֆրանսիայում պատանիները այցելել են հին Լեոն քաղաքի պատմամշակութային վայրեր:
Տղաները սովորում են Արթիկ քաղաքի Վարազ Սամուելյանի մշակույթի տան շախմատի խմբակում:
Արթիկ քաղաքն ու Ֆրանսիայի Վուան-Վլեն քույր քաղաքներ են համարվում, իսկ մայիսի 21-ին Վուան-Վլե քաղաքի քաղաքապետի գլխավորությամբ պատվիրակությունը կայցելի Հայաստան և կծանոթանա նաև Արթիկ քույր քաղաքի նորանշանակ քաղաքապետի հետ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Հարութ Համբարյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1477 դիտում
17:45 29-07-2023
Հայաստանի հավաքականը կիսում է 1-2 տեղերը. շախմատի պատանեկան ԵԱ
1585 դիտում
21:45 23-02-2023
Դահուկավազքի աշխարհի առաջնության որակավորման փուլում հայ դահուկորդները զբաղեցրել են 3-րդ և 7-րդ տեղերը