211652_close_icon
views-count73379 դիտում article-date 18:45 06-01-2017

Մասիսում Սուրբ Ծննդյան օրվա խորհրդի առթիվ մատուցված պատարագից հետո կենտրոնական զբոսայգում՝ քաղաքապետի նախաձեռնությամբ, տեղի ուեցավ համերգային շքեղ շոու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 5-ին Արարատի մարզի Մասիս քաղաքի Սուրբ Թադևոս եկեղեցում Տեր Արարատ քահանա Օրդոյանի մատուցմամբ անցկացվեց պատարագ՝ Սուրբ Ծննդյան օրվա առթիվ: Պատարագին ներկա էին ոչ միայն Մասիս քաղաքի, այլ նաև այլ գյուղերի բնակիչներ: Ներկա էր նաև Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, ում նախաձեռնությամբ պատարագից հետո Մասիսի կենտրոնական զբոսայգում՝ հայ էստրադային աստղերի մասնակցությամբ տեղի ունեցավ համերգային շքեղ շոու: Մասիսցիները նշում էին, որ նման համերգային ծրագիր Մասիսում չեն հիշում վերջին անգամ երբ է եղել և իրենց շնորհակալությունն ու գոհունակությունն էին հայտնում երիտասարդ քաղաաքապետին ու վստահ էին, որ ինչպես տարին սկսել է քաղաքապետը, այնպես էլ կշարունակի մինչև տարվա վերջ: Իսկ նրանք ասում էին, որ Դ, Համբարձումյանի ընտրվելուց հետո անզեն աչքով էլ երևում է, որ շատ բան է փոխվել դեպի դրականը քաղաքում: Լուսանկարները՝ Էմին Ղուկասյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 78+
78+

Նմանատիպ նյութեր