211652_close_icon
views-count1345 դիտում article-date 17:45 29-07-2023

Հայաստանի հավաքականը կիսում է 1-2 տեղերը. շախմատի պատանեկան ԵԱ

Ռումինիայի Յասի քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի պատանիների թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Իսրայելի առաջին թիմի հետ:

Հայ շախմատիստներից հաղթանակ տարավ Արսեն Դավթյանը: Էմին Օհանյանն ու Էրիկ Չաքրյանը հաշտություն կնքեցին իսկ Ռոբերտ Փիլիպոսյանը պարտվեց:

5 տուրից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով կիսում է 1-2 տեղերը լեհ շախմատիստների հետ: 7-ական միավորով առաջատարներին հետապնդում են Գերմանիայի հավաքականն ու Իսրայելի առաջին թիմը:

Այսօր Հայաստանի հավաքականը կմրցի լեհ շախմատիստների հետ:

Նմանատիպ նյութեր