211652_close_icon
views-count29277 դիտում article-date 14:51 16-05-2018

Լարված իրավիճակ Արմավիրի մարզում. կաթի գնի նվազման հետևանքով գյուղացիները կանգնել են փաստի առաջ. նրանց միակ հույսը կառավարութjունն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Արմավիրի մարզի Նոր Կեսարիա գյուղում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակիչները հավաքվել էին գյուղի կենտրոնում` իրենց բողոքի ձայնը բարձրաձայնելու այն խնդրի վերաբերյալ, որ այսօրվանից կաթը պետք է հանձնեն 20-30 դրամ ցածր գնով՝ մոտ 130 դրամով: Կաթի մթերման գները բավականին նվազել են, ինչի հետևանքով անասնատերերը լուրջ վնասներ են կրում: Բացի Նոր Կեսարիա գյուղից, նման խնդրի առաջ կագնած են նաև մարզի այլ գյուղեր: Կաթ մթերող «Մարիաննա» ընկերությունը հանկարծակի որոշել է կտրուկ իջեցնել մթերման գինը, որի հետ կապված՝ գյուղացիներին ոչ մի արդարացում չի ներկայացրել: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում գյուղացիները ասում էին. «Մեր եկամուտի միակ աղբյուրն այդ կաթն է, դրա համար ստիպված պահում ենք մի քանի անասուն: Հիմա վնասով ենք աշխատում, ուղղակի անտանելի վիճակ է: Հիմնականում աշխատում ենք «Մարիաննա» ընկերության հետ: Բայց վերջին շրջանում այդ ընկերությունը շատ է գնային փոփոխություններ անում: Ասում են` սրանք են գները: Գիտեն, որ այլընտրանք չկա, ստիպված պետք է վաճառենք իրենց առաջարկած գնով: Միանձնյա որոշում են, մոնոպոլ դիրքում են ու խեղդում են մեզ: Շատ թանկ է մեզ վրա նստում այդ կաթը, քանի որ մենք անգամ խոտն առնում ենք, որ անասունները սնվեն: Շատ բարդ է, կողքից չգիտեն, թե ինչ մեծ չարչարանքով է այս ամենն արվում: Գներն օրեցօր իջնում են, նյութերի գներն էլ, որոնք մենք առնում ենք, բարձրացել են: Էլեկտրաէներգիայի, գազի, հոսանքի գները բարձրացել է, տեղափոխման գինը բարձրացել է: Խանութներում 1 լիտր ջուրը վաճառվում է 150 դրամով, իսկ 1 լիտրը կաթը մենք վաճառում ենք 130 դրամով, ինչպե՞ս կարելի է: 1 լիտր կաթից ստացվում է 3 հատ թան, իսկ յուրաքանչյուր թանը վաճառվում է 150-200 դրամով, երբ մենք այդ 1 լիտր կաթը վաճառել ենք 130 դրամով: Մեր հաշվին իրենք գերշահույթ են ստանում: Դրսից կաթի փոշի են ներկրում, կաթ պատրաստում ու բնական կաթի անունից վաճառում»: Գյուղացիները պնդում են, որ գյուղում աշխատանք չկա, եկամտի այլ աղբյուր գրեթե չկա, և իրենք ստիպված են թեկուզ վնասով, բայց կաթ հանձնել` իրենց առաջարկվող գնով: Վերջում գյուղացիները ասացին, որ խնդրանքով դիմում են կառավարությանը,, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանին, քանի որ հույս ունեն, որ նա իրենց այս դժվարին իրավիճակում միայնակ չի թողնի և իր հանձարարականով կառավարության համապատասխան պաշտոնյաները կարճ ժամանակում խնդիրը կլուծեն։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 17+
17+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր