211652_close_icon
views-count24302 դիտում article-date 15:25 14-05-2018

Լոռու մարզում նույնպես բարձրաձայնում են կաթի մթերման գնի համար. գյուղացիները, որպես նախազգուշացում, 1 ժամով փակեցին ճանապարհը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 14-ին, Լոռու մարզի մի քանի գյուղերի բնակիչներ կեսօրից մոտ 1 ժամ շարունակ փակել են Վանաձոր-Երևան հանրապետական նշանակության ավտոճանապարհը Լեռնապատ գյուղի վարչական տարածքում: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ճանապարհը փակած գյուղացիները դժգոհում էին կաթի մթերվող գներից՝ նշելով, որ ամեն օր կաթի գինը արհեստական իջեցվում է մթերվող ընկերությունների կողմից։ Ներկայումս կաթը մթերվում է 130 դրամով, և իրենք մտավախություն ունեն, որ գնի իջեցումը կշարունակվի: Բողոքի ակցիայի ժամանակ տեղում էին նաև Լոռու մարզի ոստիկանության ծառայողները։ Գյուղացիներն ասում էին նաև, որ իրենք կապ են հաստատել գյուղատնտեսության նախարարության հետ, ովքեր խոստացել են հարցը քննարկել և 2 օրվա մեջ այս մասին իրենց կտեղեկացնեն։ Գյուղացիները նշում էին, որ իրենք հավատում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունն իրենց թիկունքին կկանգնեն և խնդիրը կարճ ժամանակում կլուծվի։ Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր