211652_close_icon
views-count13317 դիտում article-date 23:23 18-10-2016

Սահակյանների 4 հոգանոց ընտանիքը կանգնել է փողոցում հայտնվելու վտանգի առաջ. նրանց միակ հույսը բարերար մարդիկ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի Զինավան 1-ի փողոցի, 2-րդ փակուղու, 2-րդ շենքի, 30 բնակարանում արդեն երկու տարի է՝ ապրում է Սահակյանների 4 հոգանոց ընտանիքը, սակայն նրանք տարվա այս ցուրտ եղանակներին կանգնել են դրսում հայտնվելու խնդրի առաջ: Ընտանիքում ապրում է 31-ամյա Մայրանուշը, նրա ամուսինը՝ 38-ամյա Սերգեյը, նրանց որդին ՝ 5-ամյա Գրիգորը և Սերգեյի հայրը՝ 72-ամյա Գրիգորը, ով 2-րդ կարգի հաշմանդամ է և անկողնային հիվանդ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բնակարանը, որտեղ ապրում են 2014 թվականի մայիսից, գնել են՝ վճարելով գումարի մի մասը, մնացածը՝ խոստանալով, որ կվճարեն 1 տարվա ընթացքում, սակայն խնդիրների պատճառով այլևս չեն կարողացել վճարել և տան նախկին սեփականատերը դիմել է դատարան ու հետ ստացել իր բնակարանը: Երեկ ոստիկանության աշխատակիցների հետ բնակարանի սեփականատերը եկել է և պահանջել, որ մինչև հոկտեմբերի 20-ը ազատեն իր բնակարանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում տիկին Մայրանուշը ասաց, որ եթե չլինեին այդքան հիվանդանոցային վիրահատական ծախսերը, իրենք կվճարեին գումարն ամբողջությամբ և այսօր նման իրավիճակում հայտնված չէին լինի: Նա ցավով նշեց, որ չգիտեն, թե այս ցուրտ եղանակներին ուր են գնալու, քանի որ չունեն ոչ մի բարեկամ և, առավել ևս, որ սկեսրայրը անկողնային հիվանդ է: Վերջում խնդրեց բարեգութ և սրտացավ մարդկանց օգնության ձեռք մեկնել՝ փողոցում հայտնվելու վտանգի առաջ կանգնած անապահով ընտանիքին: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր