Ալեքսեյ Նավալնին կալանավորվել է 30 օրով
Մոսկվայի դատարանը ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնուն 30 օրով կալանավորելու որոշում է կայացրել՝ չարտոնված հանրահավաք կազմակերպելու համար: Այս մասին հայտնում է RBC-ն:
[url=https://shamshyan.com/hy/article/2018/05/06/1095370/]Հիշեցնենք[/url], որ Ռուսաստանի մի շարք քաղաքներում մայիսի 5-ին անցկացվել էին «Նա մեզ համար ցար չէ» կարգախոսով բողոքի ցույցեր, որոնց ընթացքում ավելի քան 1600 մարդ էր ձերբակալվել:
Մայիսի 5-ին մեկնարկել էին ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցների զանգվածային ցույցերը տարբեր քաղաքներում՝ Պերմում, Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Վլադիվոստոկում, Կալինինգրադում, Կրասնոդարում:
Ձերբակալվածների թվում էր նաև Նավալնին, սակայն մայիսի 6-ին նա ազատ էր արձակվել: