Մոսկվայում ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին
Այսօր առավոտյան տանից դուրս եկող Ալեքսեյ Նավալնուն ձերբակալել են իրավապահ մարմինները։ Այս մասին Նավալնին գրառում է կատարել Ինսթագրամի էջում։ Գրում է [url=https://www.bbc.com/russian/news-49086888]BBC[/url]-ն։
Նավալնու խոսքով՝ նա դուրս էր եկել տնից վազելու համար և պատրաստվում էր ծաղկեփունջ գնել կնոջ համար, քանի որ հուլիսի 24-ը նրա ծննդյան օրն է։
Քաղաքական գործչի փաստաբանը «Ինտերֆաքսին» հայտնել է, որ Նավալնին ձերբակալվել է հանրահավաքի կազմակերպման կանոնները կրկնակի խախտելու մեղադրանքով: Վարչական օրենսգրքի այս հոդվածում նախատեսվում է տուգանք `150-300 հազար ռուբլի կամ մինչև 30 օր կալանք: