Ալեքսեյ Նավալնին ձերբակալվել է
Ռուսաստանցի հայտնի ընդդիմադիր գործիչ, հակակոռուպցիոն շարժման առաջնորդ Ալեքսեյ Նավալնին այսօր ձերբակալվել է Մոսկվայում։ ՌԴ ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը, որ Նավալնին ձերբակալվել է չարտոնված հանրահավաքների մասնակցելու կոչերի համար։ Հաղորդում է [url=http://www.bbc.com/russian/news-41439147]BBC-ի[/url] ռուսական ծառայությունը:
Նա ձերբակալվել է Մոսկվայի իր բնակարանի շքամուտքում և տեղափոխվել ոստիկանության «Դանիլովսկի» բաժին։
Ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին պատրաստվում էր մասնակցել Նիժնի Նովգորոդում այսօր նախատեսված հանրահավաքին։
Նավալնին, որն այժմ գտնվում է ոստիկանության բաժանմունքում, Թվիթերի իր էջում մեկնաբանել է իր ձերբակալման փաստը. «Սա, իհարկե, նոր էտապ է։ Հիմա ինձ ձերբակալում են արտոնված հանրահավաքին մասնակցելու համար»։ Ընդդիմադիր գործիչը հայտնում է նաև, որ ոստիկանները դեռ իրեն չեն ասել, թե ինչու են ձերբակալել և ինչի մեջ են մեղադրում։
Ալեքսեյ Նավալնին նաև հայտնում է. «Երբեք չարտոնված հանրահավաքի մասնակցելու կոչ չեմ արել»։