49915 դիտում
15:41 14-05-2018
Անկախ ցույցերի մասնակիցների քանակից՝ ոստիկանությունն ուներ հնարավորություն բոլորին կարգի հրավիրելու. Վ. Օսիպյան. Tert.am
Իրականում ես չէի սպասում նման առաջարկի: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանն այս մասին ասել է «Ազատություն» ռադիոկայանի եթերում՝ անդրադառնալով ոստիկանապետի պաշտոնում իր նշանակվելուն, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/05/14/osipyan/2684764]Tert.am[/url]-ը։
Նա պատմել է, որ ոստիկանական համակարգում խոսակցություններ են եղել, որ ոստիկանապետ նշանակվելու է համակարգից դուրս անձ. «Անկեղծ ասած, ես լավ չընդունեցի այդ լուրերը, իսկ երբ պարոն վարչապետն առաջարկեց, մտածեցի, որ 30 տարի աշխատում եմ համակարգում, տիրապետում եմ մեր համակարգի կառուցվածքին, ճիշտ է, կան ստորաբաժանումներ, որտեղ չեմ աշխատել, բայց ամեն դեպքում, գիտեմ համակարգի խնդիրները, գիտեմ, որ կարող եմ իմ գործընկերների հետ լուծել այդ խնդիրները»:
Դիտարկմանը, թե ցույցերի ժամանակ ինքը և քաղաքացիները «փշալարերի» տարբեր կողմերում էին, բայց հետո կարծես սահմանը վերացավ, ոստիկանապետն ասաց. «Նախ ցույցերը, երթերը խաղաղ բնույթ էին կրում, դա ամրագրված է օրենքով, քանի որ խաղաղ բնույթ էին կրում, ոստիկանությունը հանդուրժողականություն դրսևորեց:
Խախտումներ եղել են, բայց այդ խախտումներն այնպիսին չէին, որ կարող էին ծանր հետևանքներ ունենալ, գնահատելով իրավիճակը, այդպես էր որոշումը՝ կանգնել քաղաքացիների կողքին»:
ՀՀ ոստիկանապետը հայտնել է, որ ինքը պատրաստ էր նման զարգացումների, անգամ գործընկերների շրջապատում ասել է, որ բարդ խնդիրներ են լինելու փողոցներում իրենց և ցուցարարների միջև:
«Անկախ զանգվածի թվաքանակից ոստիկանությունը հնարավորություն ուներ բոլորին կարգի հրավիրվելու: Կլիներ 10000, 50000, թե 100000, հնարավոր էր այդ ցույցը դադարեցնել: Բայց ցույցը դադարեցնելու պահը չէր: Մենք գնահատել ենք ցույցը դադարեցնելու հետևանքները: Չէր բացառվում, որ ցույցը դադարեցնելու հետևանքով բազմաթիվ տուժողներ կունենայինք: Եվ գնահատելով այդ ամենը՝ մենք հանդուրժող դուրս եկանք: Ոստիկանության խնդիրը միայն ցույցը դադարեցնելը չէ, որ փողոցում ցույց չլինի, այլ այստեղ նաև մեր հեղինակությունն է: Մեր երկրի հեղինակությունն էր դրված, մեր պետականության հարցն էր դրված: Մենք կարևոր փուլում ենք գտնվում»,-նշել է Վալերիյ Օսիպյանը:
Անդրադառնալով իր նշանակման մասին իրավապաշտպանների քննադատություններին՝ ոստիկանապետն ասել է, որ համակարծիք է վարչապետի հետ, իրականում ինքը ոչ կոռումպացված է, ոչ կլանային համակարգից: Բայց նաև հավաստիացնում է, որ համակարգում բազմաթիվ ոստիկաններ, որոնք ևս ոչ կոռումպացված են, ոչ կլանային համակարգից:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/05/14/osipyan/2684764]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
934 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին
664 դիտում
21:28 24-12-2024
Վեհափառը նորընծա սարկավագներին հորդորել է ամեն ջանք դնել՝ բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
1177 դիտում
21:04 24-12-2024
Ադրբեջանական կողմը հենց այդ լրջագույն մտավախությամբ շարունակ ձգձգում էր գործընթացը. Գևորգ Դանիելյան