Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել ցեխակույտից
Մայիսի 13-ին, ժամը 02:12-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքին հարակից դաշտում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «MAN» մակնիշի բեռնատար ավտոմեքենան:
***
Մայիսի 13-ին, ժամը 00։27-ին «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քաղսի գյուղում՝ «Ախտա» հացատան մոտակայքում, «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 41-րդ կմ-ի մոտակայքից արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան (2 ուղևոր):