Փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել արգելափակումից
Հունվարի 15-ին, ժամը 18.08-ին ահազանգ է ստացվել, որ, որ Հրազդան-Լեռնանիստ ավտոճանապարհի 5-րդ կմ-ում «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Միտսուբիշի» մակնիշի 89 VU 800 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 15-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ միջպետական Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մարտական հաշվարկը:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Կամազ» մակնիշի 32 OO 891 պետհամարանիշով ավտոմեքենան: