Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Հունվարի 27-ին, ժամը 17.26-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի օդանավակայանի մոտակայքում «ՎԱԶ-2107» և «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենաները արգելափակվել են ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2107» մակնիշի 31 LO 408 և «ՈւԱԶ» մակնիշի 30 SU 681 պետհամարանիշերով ավտոմեքենաները:
***
Հունվարի 27-ին, ժամը 17.04-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Ազատության փողոցում՝ գազալցակայանի մոտակայքում, «Վոլկսվագեն» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ազատության փողոցի թիվ 1 հասցեի մոտակայքում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Վոլկսվագեն» մակնիշի 34 OM 791 պետհամարանիշով ավտոմեքենան:
***
Հունվարի 27-ին, ժամը 16.24-ին ահազանգ է ստացվել, որ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին «Ֆորդ» մակնիշի բեռնատար ավտոմեքենան մերկասառույցի պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհի 34-րդ կմ-ում հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս բերել «Ֆորդ» մակնիշի 32 OU 161 պետհամարանիշով բեռնատարը: