Փրկարարները «ГАЗ Соболь» մակնիշի արգելափակված ավտոմեքենան դուրս են բերել ցեխակույտից
Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ժամը 11:30-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղից դեպի Կորեայի ձոր տանող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտի մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները «ГАЗ Соболь» մակնիշի 34 SV 361 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս են բերել արգելափակումից: