Փարիզում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա. կա 1 զոհ, 4 վիրավոր
Երեկ՝ ուշ երեկոյան, անհայտ տղամարդը Փարիզում դանակով հարձակվել է անցորդների վրա: Այս մասին հայտնում է RBC-ն:
Աղբյուրի տեղեկություններով՝ 1 մարդ մահացել է, 4 հոգի՝ վիրավորվել:
Ոստիկանությունը վնասազերծել է հանցագործին, ով, ըստ նախնական տեղեկությունների՝ Չեչնիայի ներկայացուցիչ է:
Միջադեպը տեղի է ունեցել Փարիզյան Օպերայի շրջակայքում՝ քաղաքի ամենաակտիվ և մարդաշատ հատվածներից մեկում, որտեղ մեծ թվով բարեր և ռեստորաններ են տեղակայված:
Նշվում է, որ, դանակով զինված տղամարդը հարձակվելու պահին «Ալլահ Ակբար» է գոռալիս եղել:
Ըստ ականատեսների՝ վերջինը արտաքինից կլիներ մոտ 20 տարեկան:
Հանցագործության պատասխանատվությունը վերցրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը: