ԱՄՆ-ում անհայտ անձը իր մեքենայից կրակել է անցորդների վրա. կա 6 զոհ
ԱՄՆ Միչիգան նահանգում անհայտ անձը իր մեքենայի միջից կրակել է անցորդների ուղղությամբ: Այս մասին հայտնում է CNN-ը:
Կալամազու քաղաքի տարբեր թաղամասերում կրակոցների հետևանքով առնվազն 6 հոգի մահացել են, ևս 3-ը վիրավոր են, որոնցից 2-ը, ըստ տեղի ոստիկանության տվյալների` գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում:
Այս պահին ոստիկանները փորձում են բռնել հանցագործին: Վերջինիս շարժառիթները դեռևս անհայտ են: