211652_close_icon
views-count10038 դիտում article-date 14:18 10-05-2018

Մեկ շաբաթում հաշվարկվել 41 մլն դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաեւ տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել եւ արձանագրվել է 15 իրավախախտում, 2-ի վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն եւ նշանակվել 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետեւանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 41.124.800 ՀՀ դրամ: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 13 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 41.098.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ Լոռի՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (տարբեր տեսակի 238 ծառ) հաշվարկվել է 18.622.500 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Թումանյան» անտառտնտեսություն)։ Ապօրինի ծառահատման 3 դեպքով (տարբեր տեսակի 119 ծառ) հաշվարկվել է 11.520.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Ստեփանավան» անտառտնտեսություն)։ Ապօրինի ծառահատման 3 դեպքով (տարբեր տեսակի 111 ծառ) հաշվարկվել է 7.686.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս («Դսեղ» անտառտնտեսություն)։ Փայտանյութի ապօրինի տեղափոխման 1 դեպքով (0,5 խմ) նշանակել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Տավուշ՝ ապօրինի ծառահատման 4 դեպքով (տարբեր տեսակի 18 ծառ) հաշվարկվել է 3.270.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս եւ հաղորդում է ներկայացվել իրավապահ մարմիններին։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: Գեղարքունիք՝ ձկան ապօրինի որսի 1 դեպք (առգրավվել է սիգ տեսակի 100 հատ՝ 19 կգ ձուկ, հանձնվել` «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ)։ Մթնոլորտային օդի եւ ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման եւ պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք։ Շիրակ՝ առանց սահմանային թույլատրելի արտանետումների (ՍԹԱ) թույլտվության աշխատելու 1 դեպքով հաշվարկվել է 26.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս եւ նշանակվել՝ 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։

Նմանատիպ նյութեր