211652_close_icon
views-count3204 դիտում article-date 20:46 06-06-2018

Ծառահատման 8 դեպքով հաշվարկվել է շուրջ 90 մլն. ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ստորաբաժանումների աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 29-ից հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կատարված ստուգումների, շրջայցերի, հաշվետվությունների ընդունման, ինչպես նաև Տեսչական մարմնին հանձնված վարչական վարույթների քննության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել է 26 իրավախախտում, 12-ի (3-ը՝ նախկինում հայտնաբերված) վերաբերյալ անցկացվել է վարչական վարույթի քննություն և նշանակվել 1.100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Վերոնշյալ ժամանակահատվածում բնապահպանական իրավախախտման հետևանքով շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է՝ 90.209.600 ՀՀ դրամ: Մասնավորապես` Բուսական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 16 դեպք: Քննված վարչական վարույթներով հաշվարկվել է 90.209.600 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել՝ 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք, որից՝ ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 2 դեպքով (1 սոճի, 1 հողմատապալ կաղնի) հաշվարկվել է 209.300 ՀՀ դրամի, փայտանյութի ապօրինի տեղափոխման 2 դեպքով (3.24 խմ.) հաշվարկվել է 58.300 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 8 դեպքով (12 բոխի, 46 հաճարենի, 1 վայրի տանձենի, 3 կաղնի, 1337 տարբեր տեսակի ծառ) հաշվարկվել է 89.872.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Ք.Երևան՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով (6 ծառ) հաշվարկվել է 70.000 ՀՀ դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս։ Նախկինում հայտնաբերված իրավախախտումներ՝ ՀՀ Լոռու մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ ՀՀ Տավուշի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ ՀՀ Վայոց Ձորի մարզ՝ ապօրինի ծառահատման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք։ Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ Արձանագրվել է իրավախախտման 1 դեպք: ՀՀ Գեղարքունիքի մարզ` 1 դեպքով առգրավվել է սիգ տեսակի 42 հատ (10 կգ) ձուկ, որը հանձնվել է Սևան քաղաքի թիվ 4 Գալիք մսուր-մանկապարտեզին։ Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ Արձանագրվել է իրավախախատման 2 դեպք։ ՀՀ Արմավիրիի մարզ՝ առանց անթափանց ծածկոցի ավազի տեղափոխման 1 դեպքով նշանակվել է 50.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Ք.Երևան՝ առանց ջրօգտագործման թույլտվության աշխատելու 1 դեպքով նշանակվել է 200.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար Արձանագրվել է իրավախախատման 7 դեպք։ ՀՀ Շիրակի մարզ՝ 2 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 100.000 ՀՀ դրամի վարչական տուգանք: ՀՀ Արմավիրի մարզ՝ 5 տնտեսվարողի նկատմամբ նշանակվել է 550.000 ՀՀ դրամի վարչական տուգանք:

Նմանատիպ նյութեր