Իկեր Կասիլյաս. Ես «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք կբացեի
«Ռեալի» և Իսպանիայի հավաքականի նախկին լեգենդար դարպասապահ Իկեր Կասիլյասը հայտնել է, որ «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք կբացեր:
Մայիսի 6-ին կայացած սուպերկլասիկոյից (2:2) առաջ «Ռեալը» հրաժարվեց մասնակցել Իսպանիայի համար ավանդական արարողությանը՝ երկրի չեմպիոն դարձած թիմի համար պատվո միջանցք ստեղծել:
«Մի քանի տարի առաջ «Բարսելոնան» «Սանտյագո Բերնաբեույում» չեմպիոնական միջանցք բացեց «Ռեալի» համար: Ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ նույնը ես կանեի», ասել է Կասիլյասը:


