Սերխիո Ռամոս. «Բարսելոնայի» համար չեմպիոնական միջանցք չի լինելու. վերջակետ
«Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը անդրադարձել է «Բարսելոնայի» հետ կայանալիք հանդիպմանը՝ Պրիմերայի 36-րդ տուրում:
««Բարսելոնան» հիանալի մրցաշրջան անցկացրեց՝ նվաճելով երկու տիտղոս: Իսպանիայի Գավաթը նվաճելը պատվավոր է, առավել ևս՝ Պրիմերան:
Սակայն Չեմպիոնների լիգայում հաղթանակն ավելի ծանրակշիռ է, միգուցե՝ ավելի շատ, քան՝ այդ երկու տիտղոսը միասին վերցրած: Միգուցե, այս մրցաշրջանը գերազանց լինի և նրանց համար, և՝ մեր:
Չեմպիոնական միջանցքի մասին Զիդանի խոսքերը քննարկման ենթակա չէ: Դրա շուրջ չափից շատ է աղմուկը: «Բարսելոնան» նվաճեց չեմպիոնի տիտղոսը, որը ցանկանում էր: Չեմպիոնական միջանցք չի լինելու. վերջակետ:
Նրանք ցանկանում են տոնել իրենց տիտղոսը, իսկ մենք պետք է անցնենք «Բավարիային» և դուրս գանք հերթական եզրափակիչը», ասել է Ռամոսը: