80680 դիտում
10:00 09-05-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ը, Mitsubishi-ն, Toyota Corolla-ն ու Opel-ը. վերջինները հայտնվել են դաշտում. Opel-ն էլ կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ Արթուր Ներսիսյանի վարած Mercedes մակնիշի 35 NF 949 համարանիշի, Երևան քաղաքի բնակիչներ ՝ 33-ամյա Լևոն Խաչատրյանի վարած Mitsubishi մակնիշի 35 PV 736 համարանիշի, 44-ամյա Սերոբ Մարգարյանի վարած Toyota Corolla մակնիշի 472 OC 61 համարանիշի և Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղի բնակիչ՝ 53-ամյա Յուրիկ Ռուստամյանի վարած Opel Vectra մակնիշի 35 NT 425 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ն ու Toyota-ն դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակին և հայտնվել դաշտում, Opel-ն էլ կողաշրջվել է։
Վթարի հետևանքով վարորդներից Ս. Մարգարյանը և Յու. Ռուստամյանի ուղևոր՝ համագյուղացի, 53-ամյա Գագիկ Հովհաննիսյանը մարմնակամն վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն։
Ժամեր անց Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Յուլիա Խամզինան, ով հայտնել է, որ ինքը մարմնական վնասվածք է ստացել նշված ավտովթարում և ինքը եղել է Toyota Corolla-ի ուղևոր։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գեղամ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել էին նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, իսկ դեպք վայրում հավաքվածները [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին ասում էին, որ օպերատիվ են գործել բժիշկները։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+