25564 դիտում
12:37 07-11-2015
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու Toyota-ն. որից հետո ավտոմեքենաները հայտնվել են դաշտում. Toyota-ն կողաշրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ նոյեմբերի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 05:50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ գազալցակայանի հարևանությամբ, բախվել են Mercedes մակնիշի 15 ՍՕ 859 համարանիշի և Toyota մակնիշի 60 ԼM 909 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 2 ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտամիջյան հատվածում, իսկ Toyota-ն կողաշրջվել է:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն, որտեղից վիրավորներից մեկին, ում առողջական վիճակը Մասիսի հիվանդանոցում բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր, տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի և դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ վիրավորներին, որոնցից 2-ը Իրանի քաղաքացիներ են, վաշտի հրամանատարն ու դասակի հրամանատարն են ուղեկցել հիվանդանոց:
Օպերատիվորեն ժամանել է նաև ՀՀ ՏԿԱԻՆ Մասիսի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել Mercedes-ի գազի բալոնի փականը:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կետրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը:
Փաստի առթիվ Մասիսի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հիվանդանոց տեղափոխվածներն են Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներ Ֆարինա Աղաջանի Զադենը, Մուսա Աղաջանի Զադենը, Սահմանե Գոչովին, իսկ Mercedes-ի միջից՝ Արարատի մարզի Այգեվան գյուղի բնակիչ Փնջիկ Ավագյանը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը, ով բախվել է իր առջևով ընթացող Mercedes-ին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+