211652_close_icon
views-count5008 դիտում article-date 22:03 07-05-2018

Ներկայացվել են վերջին 19 ամիսներին ճանապարհաշինության ոլորտում գրանցված հիմնական արդյունքները

Վերջին 19 ամիսներին նախարարության գործունեության առանցքային ուղղություններից մեկը եղել է ճանապարհաշինությունը: Զուգահեռաբար հսկայածավալ աշխատանք է կատարվել հանրապետական և միջպետական նշանակության ավտոճանապարհների պահպանման և նորոգման ուղղությամբ: Նշված ժամանակահատվածում ապահովվել է այս ոլորտում նախատեսված բոլոր ծրագրերի անընդհատությունը: Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների պահպանում, շահագործում և ընթացիկ նորոգում 2016թ. մեկնարկեցին ճանապարհային ակտիվների կառավարման համակարգ ստեղծելու նպատակով 3441կմ երկարությամբ ճանապարհների գույքագրման, քարտեզագրման և թվայնացման աշխատանքները: Մեկ տարի անց արդեն գույքագրվել և քարտեզագրվել էր 1231կմ: Կառավարման նոր համակարգի ներդրումը նպատակ ունի լիարժեք վերահսկողություն իրականացնել ճանապարհների որակի, անվտանգության տարրերի ու երթևեկության այլ բաղադրիչների վրա: 2017թ. մեծածավալ աշխատանքներ են կատարվել նաև համայնքային, միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման, պահպանման և ընթացիկ նորոգման ուղղությամբ: Հիմնանորոգվել են միջպետական նշանակության ավտոճանապարհների 37,6 կմ հատված՝ (3,3 մլրդ դրամ արժեքով), հանրապետական նշանակության ավտոճանապարհների 4,9 կմ հատված՝ (396.6 մլն. դրամ արժեքով) և համայնքային նշանակության ավտոճանապարհների 13.5 կմ հատված`(913.5մլն. դրամ արժեքով): 2017 թ. հիմնանորոգվեց Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածը: Հիմնանորոգվեց 7 կամուրջ՝ 264.5 մլն. դրամ արժեքով: Մ-2՝ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 5 ճանապարհահատվածներում կատարվեցին 860.0 մլն. ՀՀ դրամ արժողությամբ միջին նորոգման աշխատանքներ: Տնտեսումների հաշվին վերանորոգվեցին 11 օբյեկտներ (860.0 մլն դրամ) և Մ4 ճանապարհի 5,5 կմ հատվածում տեղադրվեցին մետաղական արգելափակոցներ: 2017թ. ոչ պետական միջոցներով անհետաձգելի աշխատանքներ պահանջող օբյեկտներում կատարվեցին շուրջ 800 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքներ։ Ճանապարհների պահպանում և շահագործում ծրագրով իրականացվել են 6.4 մլրդ դրամ արժողությամբ 2950,3կմ ընթացիկ ամառային և 3477,1 կմ ընթացիկ ձմեռային, 3 թունելների, 5 կամուրջների և 627669 գծ. մ պարսպող հարմարանքների պահպանման աշխատանքներ, նշագծվել է 1895,9 կմ ավտոճանապարհ: Դրան զուգահեռ, ավարտվել է 1231 կմ ծածկով` ճանապարհային ծածկույթի ուսումնասիրությունը և նյութերը մուտքագրվել են տվյալների բազա: Կնքվել է երթևեկության ինտենսիվության հաշվարկի 30 նոր կայանների ձեռքբերման պայմանագիր և այժմ կատարվում են տեղադրման աշխատանքներ: Իրականացվեց միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անձնագրավորում, ստեղծվեց ավտոմոբիլային ճանապարհների մասին տեղեկատվական բազա և ընդգրկվեց «Google map»-ի բազայում: Ավտոճանապարհների մաքրման և սպասարկման աշխատանքների առցանց հսկողությունն ապահովելու նպատակով կապալառուների մեքենաների վրա տեղադրված թրեյքերները հնարավորություն տվեցին «Հայավտոճան» ՊՈԱԿ-ում տեղադրված համապատասխան համակարգով հետևել (օնլայն) աշխատանքների ընթացքին և հսկել ծախսերի արդյունավետությունը։ Ճանապարհների ընթացիկ նորոգման և պահպանման աշխատանքներին զուգահեռ, մշտապես մեծ ուշադրություն է դարձվել նաև անվտանգության տարրերի ապահովմանը: Երևան-Սևան ավտոճանապարհին տեղադրվեցին 1020 հատ ճանապարհային նոր նշաններ, 8500մ մետաղական արգելափակոցներ: Ճանապարհների անվտանգությունն ապահովելու նպատակով արգելափակոցներ են տեղադրվել նաև առավել վտանգավոր մի շարք հատվածներում՝ Սարավանում, Սիսիանում և Ֆիոլետովոյում: Այս գործընթացը լինելու է շարունակական: Իբրև ճանապարհային երթևեկության ապահովման կարևոր բաղադրիչ՝ պետք է ընդգծել մասնավոր ընկերության հետ կնքված հուշագրով Նոր Հաճընի կամրջի լուսավորության անվճար ապահովումը բարձրակարգ «LED» լուսատուներով: Այս ոլորտում կարևոր նորամուծություն էր պետական բյուջեի միջոցներով իրականացվող հիմնանորոգման ծրագրերի պայմանագրերում սահմանվող 1-2 տարի երաշխիքային ժամկետի երկարաձգումը մինչև 5 տարի, որը ներառում է 3 տարի բանկային երաշխիքային ժամկետ և 2 տարի՝ պայմանագրային, որպեսզի կապալառուներն առավել մեծ պատասխանատվությամբ կատարեն հիմնանորոգման աշխատանքը և հետո կարողանան որակյալ սպասարկում իրականացնել: Որպես պիլոտային ծրագրեր կնքվել են միջին նորոգման և ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքների 4 պայմանագրեր՝ 7 տարվա ժամանակահատվածի համար։ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում ճանապարհներին տեղադրվել են «Աղբ չթափել» մակագրությամբ սոցիալական գովազդային վահանակներ, որոնք էականորեն նվազեցրել են ճանապարհների աղտոտումը: Եվրամիությունը հաստատել է ճանապարհային անվտանգության բարձրացմանն ուղղված 5 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհի տրամադրումը: Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրով կատարված աշխատանքներ Հայաստանի Հանրապետության և տարածաշրջանի համար չափազանց կարևոր նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը» 2016 թվականի սեպտեմբերից նույնպես շարունակվեց բնականոն հունով: Արդեն ավարտված և շահագործման հանձնված Տրանշ 1-ի՝ Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածներում շարունակվեցին 9 ուղեանցի կառուցման և 1 կամրջի վերականգնման աշխատանքները: 2017թ. մայիսին կամուրջների տակ երթևեկությունը երկկողմանի բացվեց, կամուրջների վրա աշխատանքները մինչև պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտը շարունակվեցին բաց երթևեկության պայմաններում։ Կամուրջները շահագործման հանձնվեցին պայմանագրային ժամկետից շուտ: Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Տրանշ 2-ում՝ Աշտարակ-Թալին հատվածում, Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի (ՀՕՏԾ) շրջանակներում իրականացվել են վերջին հողերի օտարումը: Շինարարությունն իրականացնող «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը կատարել է հողային աշխատանքներ – 1,075,000 խմ, արհեստական կառուցվածքներ – 4,200խմ, 20.4կմ երկարությամբ միակողմանի բետոնապատման աշխատանքներ: Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Տրանշ 3-ի Լանջիկ-Գյումրի հատվածում և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Թալին-Լանջիկ ճանապարհահատվածում կատարվել են հողային աշխատանքներ: Մշակվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի ներդրումային ծրագիրը, որտեղ, ի տարբերություն մյուս հատվածների, նախատեսվում է ներգրավել մասնավոր ներդրողների: Հեռանկարի գնահատման նպատակով միջազգային խորհրդատու ընկերության կողմից կազմվեց տեխնիկա-տնտեսական ուսումնասիրություն, ճանապարհահատվածի մանրամասն նախագծման աշխատանքները շարունակվում են: Պետություն-մասնավոր հատված գործընկերության հեռանկարի առնչությամբ հետաքրքրություն են ներկայացրել մի շարք կազմակերպություններ, որոնց հետ ստորագրվել են համագործակցության հուշագրեր և սկսվել են ուսումնասիրության աշխատանքներ: Մ-6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգում Անկախություն ձեռք բերելուց հետո Հայաստանի այս ճանապարհահատվածում, բացի մասնակի նորոգումից, հիմնավոր վերանորոգում երբևէ չի կատարվել, ճանապարհի մի շարք հատվածներ դժվարություններ էին հարուցում հատկապես մեծ բեռնատարողությամբ մեքենաների միաժամանակյա անցման դեպքում: Հրատապ էր նաև ճանապարհին առկա 3 թունելների արդիականացման, լուսավորության և մայթերի տեղադրումը, հենապատերի և ջրահեռացման համակարգի կառուցումը: 2016թ. սեպտեմբերին մեկնարկեց Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագիրը: Ամփոփվեց Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրի մրցույթը, որի արդյունքում ունեցանք մոտ 25%-ի տնտեսում, կնքվեցին շինարարական աշխատանքների պայմանագրեր 3 լոտերի համար: ԱԶԲ-ի կողմից վերանայվեց և հաստատվեց ծրագրի ՀՕՏԾ-ն, մեկնարկեց հողօտարման գործընթացը: 2017թ. 2 ծրագրով կատարվել է 13.2 մլրդ դրամի աշխատանք, այդ թվում՝ հողային աշխատանքներ՝ 322,078 խմ, հենապատերի կառուցում և նորոգում՝ 7,083 գծմ, ջրահեռացման համակարգի վերականգնում՝ 8,981 գծմ, մայթեր՝ 4,439 գծմ, ցանցապարկեր՝ 1,510 խմ, կամուրջների, թունելների նորոգում և հիմնանորոգում՝ 10 հատ, ասֆալտապատում (ա/բ պատվածքի ներքին շերտ)՝ 14.6 կմ, ասֆալտապատում՝ (ա/բ պատվածքի վերին շերտ) – 6.6 կմ: Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» վարկային ծրագրով և պետբյուջեի միջոցներով 2016թ. համար նախատեսված բոլոր աշխատանքներն ավարտվեցին ամբողջությամբ: 2017թ. Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավման 2 ծրագրով կատարվեց 6.8 մլրդ դրամի աշխատանք, այդ թվում՝ հողային աշխատանքներ - 64,541 խմ, հենապատերի կառուցում՝ 3,955 գծմ, գաբիոններ՝ 1,172 խմ, ջրահեռացման համակարգի վերականգնում՝ 17,691 գծմ, մայթեր՝ 19,502 գծմ, կամուրջների նորոգում՝ 24 հատ, ասֆալտապատում՝ 48.5 կմ: «Բագրատաշեն» անցակետի կամրջի վերակառուցում Ճանապարհաշինական հիմնական ծրագրերին զուգահեռ, 2017թ. ավարտվեց Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող ՀՀ պետական սահմանի «Բագրատաշեն» անցակետի կամրջի վերակառուցման ծրագրի նախագծման և շինարարության մրցույթը: Կնքվեց շինարարական աշխատանքների պայմանագիր: ԵՄ միջոցառումների շրջանակում «Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցերի օրեր» (TEN-T Days) համաժողովներում ներկայացվել է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ճանապարհային անվտանգությանն ուղղված միջոցառումները և այս ոլորտում կառավարության 5-ամյա գործողությունների ծրագիրը, ինչպես նաև ճանապարհաշինության ոլորտում 2020-2030թթ. առաջնահերթություն ներկայացնող նախագծերը: [b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր