211652_close_icon

Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով

views-count2848 դիտում article-date 13:59 21-11-2025
Երևանում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

Մարզերում նոյեմբերի 21-ի ցերեկը, 22-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ: Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 21-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 2-3 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։

Նմանատիպ նյութեր