Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրենը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկը կատարել է սխալ վիրահատություն, ինչի հետևանքով իր մայրը մահացել է
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ նոյեմբերի 13-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժին է դիմել Երևանի բնակիչ 38-ամյա Նվարդ Ա․-ն և հայտնել, որ հուլիսի 19-ին իր մայրիկին, Երևանի բնակիչ 63-ամյա Գյուլնազար Ղ․-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի բժիշկ, Կոտայքի մարզի բնակիչ 37-ամյա Սևակ Բ․-ն վիրահատել է և սխալ վիրահատության արդյունքում հուլիսի 22-ին մայրիկը մահացել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Նվարդ Ա․-ն ոստիկաններին հայտնել է նաև, որ իրեն որևէ պայմանագիր չեն տվել ստորագրելու, բացի այդ կեղծվել է իր ստորագրությունը բժշկական փաստաթղթերի վրա։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Նվարդ Ա․-ն Կոնստանտին Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի փոխտնօրենն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։