4257 դիտում
15:26 18-01-2018
Ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտ կներդրվի
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարել է ճանապարհաշինության և հիմնանորոգման ոլորտում նախաորակավորման ինստիտուտ ներդնել:
«Ներկայումս գործող կարգավորումների արդյունքում ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում գնումների գործընթացն իրականացվում է առանց նախաորակավորման փուլի, ինչի արդյունքում նախագծային, տեխնիկական հսկողության և շինարարական աշխատանքները գործնականում առաջացնում են որոշակի խնդիրներ։ Նման խնդիրների ռիսկը նվազագույնի հասցնելու նպատակով միջազգային փորձում գնումների գործընթացում լայնորեն կիրառվում է նախաորակավորման ինստիտուտը»,- ասել է վարչապետը:
Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների և ֆինանսների նախարարներին, ինչպես նաև քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին 1-ամսյա ժամկետում համատեղ մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել ճանապարհաշինության և ճանապարհների հիմնանորոգման ոլորտում, ինչպես նաև ըստ անհրաժեշտության՝ պետական գնումների այլ ոլորտների համապատասխան գործընթացում նախաորակավորման ինստիտուտը ներդնելու վերաբերյալ առաջարկություններ։
«Այս մոտեցմանը հիմնականում դեմ է ֆինանսների նախարարությունը՝ ասելով, որ հնարավոր է էժան լուծումները բաց թողնենք: Բայց մենք առանց նախաորակավորման ունենք փաստեր, երբ տենդերը հաղթում է անհասկանալի կառույց, որը համապատասխան հմտություններ չունի: Մենք պետք է այս երկու մոտեցումների մեջ լավագույն կետը գտնենք: Մյուս կողմից էլ պետք է հասկանանք, թե ում հետ ենք գործ բռնում և ինչ լուծումներ ենք ակնկալում նրա աշխատանքներից »,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:
Նմանատիպ նյութեր
1876 դիտում
15:39 27-05-2016
Ճանապարհաշինության ոլորտում հագեցած տարի է սպասվում
2803 դիտում
17:25 25-04-2018
Ֆրանսահայ գործարարը ցանկություն ունի ներդրում ունենալ ճանապարհաշինության ոլորտում
Այս բաժնից
352 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
751 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
661 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը