Հայտնի դերասան Ջոնի Դեպը նկարահանումների ժամանակ վնասել է ձեռքը
Հայտնի հոլիվուդյան աստղ Ջոնի Դեպը ձեռքը վնասելու պատճառով տեղափոխվել է հիվանդանոց:
Ըստ The Hollywood Reporter-ի՝ Ավստրալիայում «Կարիբյան ծովի ծովահենները» ֆիլմի նկարահանումների ժամանակ նա վնասել է ձեռքը և ստիպված է եղել մեկնել ԱՄՆ, ուր նրան անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:
Նշենք, որ Disney ընկերության ֆիլմը էկրան դուրս կգա 2017թ-ի հուլիսին: Ջոնի Դեպն այդ ֆիլիմում կրկին խաղում է կապիտան Ջեկ Վորոբեյի դերը: