67721 դիտում
12:18 06-05-2018
Արարատի մարզում թալանել են մարզի սիրված բժշկի դեղատունը. գողունը կազմում է ավելի քան 1մլն դրամ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննչական բաժանմունքի ավագ հետաքննիչ Արամայիս Վահանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 5-ին, Արարատի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով:
Կեսօրին Շահումյան գյուղի բնակիչ, 45-ամյա Տիգրան Վիրապյանը ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ գիշերը անհայտ անձը կամ անձինք իրենց գյուղի Հոկտեմբերյան փողոցում գտնվող, իրեն պատկանող դեղատան պատուհանը բացելու միջոցով ներս են մտել դեղատուն և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի դեղամիջոցներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ գողը կամ գողերը դեղատնից հափշտակել են մոտ 1 մլն 200 հազար դրամի դեղորայք, իսկ Տ. Վիրապյանն էլ աշխատում է Արտաշատի բժշկական կենտրոնում՝ որպես բժիշկ, ով բարի համբավ ունի թե՛ մարզում, թե՛ առողջապահության համակարգում ու եղել են բազմաթիվ դեպքեր, որ նրա դեղատուն դիմած քաղաքացիերը, ովքեր վճարունակ չեն եղել, դեղորայքը ստացել են անվճար:
Մարդիկ, իմանալով կատարվածի մասին, զարմացել են, թե ով է այդ տմարդը, ով համարձակվել է այնպիսի մարդու դեղատնից գողություն անել, ով բազմաթիվ կյանքեր է փրկել:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ հնարավոր է ՝ նախապատրաստված նյութերը փոխանցվեն Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: