slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Հերթական բացահայտումը Արաբկիրի ոստիկանների կողմից. հետախուզում է հայտարարվել խոշոր չափի թմրամիջոց վաճառողի նկատմամբ. գումարը կազմում է 1մլն 200 հազար դրամ
211652_close_icon

Հերթական բացահայտումը Արաբկիրի ոստիկանների կողմից. հետախուզում է հայտարարվել խոշոր չափի թմրամիջոց վաճառողի նկատմամբ. գումարը կազմում է 1մլն 200 հազար դրամ

views-count25251 դիտում article-date 22:18 26-02-2019
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 266 հոդվածի 1, 4-րդ, 268 հոդվածի 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործի շրջանակում ոստիկանության Արաբկիրի բաժնում հետախուզում է հայտարարվել Երևան քաղաքի Աղայան փողոցի բնակիչ, 40-ամյա Վահե Հովհաննիսյանի նկատմամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարի 6-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում ՝ բաժնի պետ Արմեն Վաթյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ, թմրամիջոց ձեռք բերելու, պահելու և գործածելու կասկածանքով Թումանյան փողոցից Արաբկիրի ոստիկանության բաժին են բերման ենթարկել Արմավիրի մարզի բնակիչ, 30-ամյա Մ. Ա.-ին, նրա ուղևորներ, Երևանի բնակիչ, 36-ամյա Ա. Ղ.-ին, Արարատի մարզի բնակիչ, 39-ամյա Մ. Բ.-ին և Կոտայքի մարզի բնակիչ, 39-ամյա Ա. Պ.-ին: Արաբկիրի ոստիկանների կողմից կատարված զննության ժամանակ Ա. Պ.-ի ն պատկանող Opel մակնիշի ավտոմեքենայի սրահում հայտնաբերվել է զգալի չափի սև գույնի պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված յուրահատուկ հոտով փափուկ զանգված, ինչպես նաև 2 մլ տարողությամբ ներարկիչ, որի մեջ առկա է եղել քացախաթթվի անհիդրիդ տեսակի լուծույթ: Ա. Պ.-ն փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ սև գույնի փափուկ զանգվածը ափիոն տեսակի թմրամիջոց է, իսկ ներարկիչի մեջ առկա հեղուկը անհիդրիդ տեսակի լուծույթ է և դրանք պատկանում են իրեն և այդ ամենը նա գնել է ոստիկանների կողմից բռնվելուց ժամեր առաջ: Արաբկիրի ոստիկանները այնուհետև պարզել են, որ նա այդ ամենը գնել է Վ. Հովհաննիսյանից և 2018 թ.-ի սեպտեմբեր ամսից 60 անգամից ավելի 20 հազար դրամով նա Վահեից գնել է ափիոն տեսակի թմրամիջոց, ընդհանուր առմամբ՝ Վահեին վճարելով 1մլն 200 հազար դրամ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունքում հարուցված քրեական գործը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին: Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ՝ հետախուզման մեջ գտնվող խոշոր չափի թմրամիջոց վաճառած Վ. Հովհաննիսյանին հայտնաբերելու ուղղությամբ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր