211652_close_icon
views-count21401 դիտում article-date 21:02 05-04-2018

Գեղարքունիքի մարզում թալանել են Լճավան համայնքի ղեկավարի տեղակալի տունը. գողունը կազմում է մի քանի մլն դրամ, այդ թվում՝ ոսկյա և արծաթյա զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնի քննիչ Անտոնյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ առանձնապես խոշոր չափի գողության հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ ապրիլի 4-ին, ոստիկանության Վարդենիսի բաժին է դիմել Լճավան գյուղի բնակիչ, 66-ամյա Սպարտակ Մարտիրոսյանը և հայտնել, որ ապրիլի 3-ի ժամը 16:00-ից մինչև ապրիլի 4-ի գիշերը ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք պատուհանի ապակին կոտրելու և պատուհանի փեղկը բացելու միջոցով ներս են մտել իր տուն և այնտեղից հափշտակել ոսկյա և արծաթյա զարդեր, 1 մլն 200 հազար դրամ և 2800 ԱՄՆ դոլար: Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Վարդենիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողունն ու հանցագործին կամ հանցագործներին հայտնաբերելու ուղղությամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Մարտիրոսյանը Լճավան համայնքի ղեկավարի տեղակալն է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր