211652_close_icon
views-count14177 դիտում article-date 23:03 05-05-2018

Դեսպան Սադոյանը Բոլնիս-Խաչեն գյուղում մասնակցեց Ղազարոս Աղայանի հիշատակին նվիրված միջոցառմանը. ՖՈՏՈՇԱՐՔ

Մայիսի 5-ին Վրաստանի Բոլնիսի շրջանի Բոլնիս-Խաչեն գյուղում հանդիսավորապես նշվեց նույնանուն գյուղի զավակ, մեծ մանկավարժ ու մանկագիր, հայտնի գրող ու հասարակական գործիչ Ղազարոս Աղայանի հիշատակի օրը, որին իրենց մասնակացությունը բերեցին նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության անձնակազմը։ Ավանդական դարձած միջոցառումը կազմակերպվել էր Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախաձեռնությամբ և Բոլնիս-Խաչեն հայրենակցական միության աջակցությամբ։ Միջոցառման բացման իր խոսքում Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միության նախագահ,աղայանական օրվա կազմակերպիչ Գևորգ Սնխչյանն անդրադարձ կատարեց մեծ գրողի կենսագրությանը և գրական գործունեությանը, խոսեց այն մեծ ներդրման մասին, որ Ղազարող Աղայանը ունեցել է հայ գրականության զարգացման գործում: Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր խոսքում ընդգծեց Ղազարոս Աղայանի այն մեծ դերն ու նշանակությունը, որ ականավոր գործիչն ունեցել է հայ մանկան դաստիարակության գործում՝ միաժամանակ ողջունելով նմանօրինակ միջոցառումների կազմակերպիչներին՝ հայ մեծանուն գրողների և նրանց ստեղծագործություների հանրահռչակման գործում ցուցաբերած հետևողական աշխատանքի համար։ Միջոցառմանը ներկայացվեցին հայկական երգ ու պարի, ինչպես նաև ասմունքի կատարումներ։ Դեսպան Սադոյանը նաև շրջայց կատարեց Ղազարոս Աղայանի տուն-թանգարանում և գրառում կատարեց պատվո հյուրերի հուշամատյանում։ Ռուբեն Սադոյանը գյուղացիներին վստահեցրեց, որ դեսպանությանը կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի հայ մեծ մանկագրի տուն-թանգարանն ունենա ավելի բարվոք պայմաններ և ավելի ներկայացուցչական տեսք։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր