211652_close_icon
views-count4267 դիտում article-date 20:13 31-03-2018

Դեսպան Սադոյանը Ռուսթավի քաղաքում մասնակցեց Սուրբ Հարության տոնին նվիրված միջոցառմանը. ՖՈՏՈՇԱՐՔ

Մարտի 21-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելեց Ռուսթավի քաղաք, որտեղ՝ Վիրահայոց Թեմի Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան հոգևոր, կրթամշակութային և երիտասարդության կենտրոնում, մասնակցեց Սուրբ Հարության տոնին նվիրված տոնական միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա էին նաև Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն Եպիսկոպոս Միրզախանյանը, Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագենտներ, Ռուսթավիի հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ռուսթավի քաղաքի և Մառնեուլի շրջանի հայության հոգևոր հովիվ Տեր Նարեկ քահանա Ղուշչյանը բացման իր խոսքում անդրադարձավ օրվա խորհրդին, որին հետևեց կրթամշակութային կենտրոնի սաների մասնկացությամբ կազմակերպված միջոցառումը։ Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն իր խոսքում, մասնավորապես կարևորեց կենտրոնի դերն ու նշանակությունը հայապահպանության գործում։ Միջոցառման ավարտին դեսպան Սադոյանը զրուցեց Ռուսթավիի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, լսեց նրանց հետաքրքրող հարցերն ու նշեց, որ հնարավորության սահմաններում դրանք լուծում կստանան։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր