211652_close_icon
views-count943 դիտում article-date 11:23 28-09-2023

Խաչեն գյուղում հայտնաբերվել և Ստեփանակերտ են տեղափոխվել անհետ կորած համարվող 6 բնակչի

ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտարարություն է տարածել․

Ստեփանակերտում 5-ամյա աղջիկ է կորել և մեկ տարեց տղամարդ։

Երեխան` Մանիկա Վանյանն ունի ձեռքի և աչքի խնդիր, հագին` կարմիր գույնի վերարկու։ Մոր`Վերանիկա Վանյանի հեռախոսահամարն է 097 74 80 89։ Տեսնողներին խնդրում ենք ուղեկցել կառավարության շենք` օպերատիվ շտաբ։

Տարեց տղամարդու տվյալներն են. 83 տարեկան է, հագին եղել է մոխրագույն տաբատ, վանդակավոր վերնաշապիկ։ Երեկ կեսօրին 1-ին դպրոցից դուրս է եկել և չի վերադարձել։

Տեսնողներին խնդրում ենք զանգահարել 097 24 14 60 հեռախոսահամարին։

Մեկ այլ հայտարարությամբ ասվում է․

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ երեկ գիշերը փրկարարները Ասկերանի շրջանի Խաչեն գյուղի վարչական տարածքից հայտնաբերել ու Ստեփանակերտ են տեղափոխել անհետ կորած համարվող, Մարտակերտի շրջանի Հարությունագոմեր գյուղի 6 բնակչի։

Վերջիններիս հետ մեկ շաբաթ կապ հաստատել չէր հաջողվում։
Այժմ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։

 

Նմանատիպ նյութեր