2808 դիտում
11:02 04-05-2018
ԱԺ-ում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը
Ազգային ժողովում մեկնարկել է Սահմանադրական դատարանի անդամի ընտրության քվեարկությունը: ՍԴ անդամի ընտրությունն անցկացվում է փակ գաղտնի քվեարկությամբ:
Քվեարկությունը կշարունակվի մինչև ժամը 11:30-ը, որից հետո Ազգային ժողովի հաշվիչ հանձնախումբը կիրականացնի ձայների հաշվարկ և կհրապարակի արդյունքները:
Հիշեցնենք, որ խորհրդարանական «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները հայտարարել են, որ քվեարկությանը չեն մասնակցելու: Սահմանադրական դատարանի անդամը ընտրվում է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով (63 ձայն):
Սահմանադրական դատարանի անդամի պաշտոնում ՀՀ նախագահն առաջադրել է Էմիլ Բաբայանի թեկնածությունը:
Նմանատիպ նյութեր
2771 դիտում
10:10 04-05-2018
Մեկնարկել է ԱԺ նիստը. տեղի կունենա ՍԴ անդամի ընտրության փակ քվեարկությունը. ՈՒՂԻՂ
2178 դիտում
11:06 21-03-2018
ԱԺ-ում մեկնարկել է ՍԴ նախագահի ընտրության քվեարկությունը
Այս բաժնից
976 դիտում
23:00 31-01-2025
Քրեակատարողական ծառայության պետն ընդունել է հասարակական դիտորդների խմբի անդամներին
1084 դիտում
22:33 31-01-2025
ՊԵԿ նախագահը իրանական պատվիրակության հետ քննարկել է հայ-իրանական սահմանի մաքսային ընթացակարգերը
1717 դիտում
22:28 31-01-2025
Բողոք՝ Գյումրու նոտարներից մեկի դեմ․ գործն ուղարկվել է Հակակոռուպցիոն կոմիտե․ aravot.am