Երևանում վերսկսվել են բողոքի ակցիաները. մի շարք փողոցներ փակվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մայիսի 2-ին, վաղ առավոտից Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կաթվածահար է եղել։ Մեծ թվով ցուցարարներ ավտոմեքենաներով փակել են ճանապարհների երթևեկելի գոտիները։
Հիշեցնենք, որ երեկ՝ մայիսի 1-ին, գումարված Ազգային ժողովի հատուկ նիստին ԱԺ-ն ձայների մեծամասնությամբ դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածությանը։
Ն. Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 45 պատգամավոր, դեմ՝ 56-ը։
Նշենք, որ քվեարկությունից 7 օր անց՝ մայիսի 8-ին, անցկացվելու է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի