211652_close_icon

Բողոքի ակցիա. Երևանի մի շարք փողոցներ փակվել են. ոստիկաննեը բերման են ենթարկում քաղաքացիներին. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

views-count26671 դիտում article-date 09:29 22-11-2021

Քաղաքացիներն այսօր վաղ առավոտյան փակել են Երևանի մի շարք գլխավոր փողոցներ։

Վերջիններս վարչապետ Փաշինյանին են ներկայացրել կարևոր պահանջներ, որոնք չկատարելու դեպքում քաղաքացիները խոստանում են շարունակել և առավել զանգվածային անհնազանդության վերածել իշխանությունների դեմ ուղղված իրենց գործողությունները։

News.am-ը գրում է. Մի խումբ քաղաքացիներ այս պահին փակել են Հաղթանակի կամուրջը, կանգնեցրել երթեւեկությունը եւ բարձրախոսով հայտարարում են, որ այսօր ժամը 17-ին ակցիա է նախատեսված Հանրապետության հրապարակում:

Նրանց մեծ է լրագրող Նաիրի Հոխիկյանը, ով հայտարարեց, որ այս պահին Երեւանի տարբեր փողոցներ արգելափակված են, որոնցից են Արշակունյաց պողոտան, Տիգրան Մեծի պողոտան, Բաղրամյան պողոտան:

Նա նաեւ հայտարարեց, որ իրենք պահանջում են չստորագրել սահմանազատման եւ սահմանագծման ծրագիրը եւ հրապարակային խոսել, պատմել, թե ինչ փաստաթղթեր են քննարկվում Ադրբեջանի հետ: Նրանց ձեռքին կա պաստառ «ազատագրական պայքար» գրառմամբ:

Նրան մոտեցան ոստիկաններ եւ պահանջեցին ազատել փողոցը եւ վերականգնել երթեւեկությունը: Նրանք սկսեցին բերման ենթարկել ակցիայի մասնակիցներին: 

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր