211652_close_icon

Թբիլիսիում բողոքի ակցիաները վերսկսվել են

views-count1462 դիտում article-date 20:55 11-05-2024
Թբիլիսիի կենտրոնական հատվածում մի քանի երթ է տեղի ունենում։ Փոխանցում է Tert.am-ը։

Ակցիաները նվիրված են Եվրոպայի օրվան և ընդդեմ՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի:

Հասարակական կազմակերպությունները ծրագրել են լայնածավալ բողոքի ակցիա՝ պահանջելով հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին օրենքը։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանն արդեն երկրորդ ընթերցմամբ ընդունել է այդ վիճահարույց նախագիծը։ Սպասվում է երրորդ ընթերցում։

Իշխող կուսակցությունը պնդում է, որ օրինագիծն ուղղված է բացառապես արտաքին ֆինանսավորում ստացող հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի թափանցիկության բարձրացմանը։

Նմանատիպ նյութեր