Մեկնարկել է ԱԺ հատուկ նիստը. օրակարգում ՀՀ վարչապետի ընտրության հարցն է. ՈՒՂԻՂ
ՀՀ ազգային ժողովում մեկնարկել է հատուկ նիստը. պատգամավորները քննարկում են ՀՀ վարչապետի ընտրության հարցը:
Միակ թեկնածուն «Ելք» խմբակցության կողմից առաջադրված Նիկոլ Փաշինյանն է։ Երեք խմբակցություններ՝ «Ծառուկյան», ՀՅԴ, «Ելք» հայտարարել են նրա թեկնածությունը սատարելու մասին. այդ խմբակցությունները միասին ունեն 47 ձայն, ընտրվելու համար անհրաժեշտ է նվազագույնը 53 ձայն:
ՀՀԿ-ն հայտարարել է, որ քվեարկոթյան հարցում իր դիրքորոշումը կհայտնի Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո:
Ավելի վաղ Վահրամ Բաղդասարյանը նշել էր, որ եթե մյուս 3 խմբակցությունները 1 թեկնածուով հանդես գան, ՀՀԿ-ն չի խոչընդոտի և մայիսի 1-ին կունենանք վարչապետ:
Նշենք, որ ի տարբերություն ՀՀ նախագահի ընտրության, վարչապետին ԱԺ-ն կընտրի պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ՝ բաց քվեարկությամբ։ Եթե ԱԺ-ին չի հաջողվում վարչապետ ընտրել, քվեարկությունից 7 օր անց անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որտեղ արդեն վարչապետի թեկնածուները կառաջադրվեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/3-ի կողմից: Իսկ եթե այս դեպքում էլ չհաջողվի վարչապետ ընտրել, ԱԺ-ն օրենքի ուժով կցրվի: