Արսեն Վենգեր. Ես հարգում եմ Մոուրինյոյին և ցանկանում եմ խաղաղությամբ հեռանալ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից առաջ անդրադարձել է մրցակցի մարզիչ Ժոզե Մոուրինյոյի հետ հարաբերություններին:
«Ես նրան շատ եմ հարգում: Լրագրողներդ պետք է ինձ վերջին աշխատանքային շաբաթներս հանգիստ թողեք և չդրդեք վերջին կոֆլիկտին: Ես ցանկանում եմ խաղաղությամբ հեռանալ:
Մոուրինյոն հիանալի մարզիչ է: Ես հրաժեշտ եմ տալո բոլորին: Եթե ինձ լավ ընդունեն «Օլդ Տրաֆորդում», ուրախ կլինեմ: 22 տարվա ընթացքում մենք բազմաթիվ հրաշալի ճակատամարտեր ենք ունեցել: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆանտաստիկ խաղացողներով անհավանական թիմ է», ասել է Վենգերը:
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպումը կկայանա ապրիլի 29-ին:


