Էրնեստո Վալվերդե. Մենք հարգում ենք «Ռոմային», բայց ցանկանում ենք հաղթել ՉԼ-ում
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էրնեստո Վալվերդեն պատմել է, թե ինչպես է թիմը պատրաստվում Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլում «Ռոմայի» հետ դիմակայությանը:
«Մեսին հայտավորված է, նշանակում է՝ կխաղա: Դատելով վերջին օրերից, նա իրեն ավելի լավ է զգում:
Բուսկեստը նույնպես երեկ մարզվել է: Կարծում եմ, նրա ինքնազգացողությունը այսօր-վաղը կբարելավի: Նա շատ կարևոր խաղացող է մեր համար: Նա և Մեսին համակարգաստեղծ խաղացողներ են:
Մեզ հավակնորդ են համարում, բայց ամեն ինչ կորոշվի խաղադաշտում: Մենք շատ ենք հարգում «Ռոմային»: Մեր հնարավորությունները հավասար են: Դիմակայության ելքը դժվար թե որոշվի առաջին խաղում, այս փուլում հեշտ մրցակիցներ չկան:
Մենք ցանկանում ենք նվաճել Չեմպիոնների լիգան, սակայն առայժմ շատ հեռու ենք դրանից: Առջևում Իսպանիայի գավաթի եզրափակիչն է, հույս ունենք բոլոր մրցաշարերում հնարավորինս առաջ շարժվել», ասել է Վալվերդեն:
«Բարսելոնա»«Ռոմա» հանդիպումը կկայանա ապրիլի 4-ին: