Արսեն Վենգեր. Ես չեմ ցանկանում «Բարսելոնային» տեսնել ԱՊԼ-ում
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտնել է, թե ինչու է դեմ «Բարսելոնայի» մասնակցությանը ԱՊԼ:
«Ես չեմ ցանկանում «Բարսելոնային» տեսնել ԱՊԼ-ում: Դա նորմալ չէ, քանի որ կխախտի լիգայի աշխարհագրական միասնությունն ու առողջ տրամաբանությունը:
Ինչո՞ւ «Սելթիկին» ու «Ռեյնջերսին» չեն հրավիրում ԱՊԼ, թեպետ նրանք խաղում Մեծ Բրիտանիայում: Դրա մեջ ավելի շատ իմաստ կա, քան՝ «Բարսելոնային» հրավիրելը:
Բացի այդ, Կատալոնիայի և Իսպանիայի միջև պրոբլեմների դեպքում «Բարսելոնային» հրավիրելը կարող է Անգլիայի կողմից Կատալոնիային աջակցություն համարվել: Չեմ կարծում, որ քաղաքական պատճառներով դա կողջունեն:
Հուսով եմ, որ այս ամենը հեռու շատ չի գնա և «Բարսելոնան» կշարունակի խաղալ Իսպանիայում», ասել է Վենգերը: