Արսեն Վենգեր. Ցանկանում ենք այս պարտությունը փոխհատուցել «Չելսիի» դեմ լավ խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք է հայտնել, թե ինչպես կարող է «Ուոթֆորդից» կրած պարտությունը (1:2) անդրադառնալ իր խաղացողների վրա` «Չելսիի» դեմ խաղից առաջ:
«Չեմ կարող ասել ազդեցության մասին: Մենք երբեք չենք գտնվել նման իրավիճակում, երբ պետք է պարտվեինք: Միշտ ցանկանում ենք հաղթել, այդ թվում` հաջորդ խաղում:
Մենք ցանկանում ենք «Ուոթֆորդից» կրած պարտությունը փոխհատուցել «Չելսիի» դեմ լավ խաղով: Իսկ այս խաղում մենք պատրաստ չէինք փորձությունների և պատժվեցինք զգոնությունը կորցնելու համար` բարձր գին վճարելով դրա համար», ասել է Վենգերը:
Նշենք, որ ԱՊԼ-ի 24-րդ տուրի «Չելսի»-«Արսենալ» հանդիպումը կկայանա փետրվար 4-ին` Երևանի ժամանակով 16:30-ին: