Հարի Լինեկեր. Բուֆոնի վարքագիծը սադրիչ էր
Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Հարի Լինեկերը մեկնաբանել է սոցանցերում երկրպագուների վիրավորական արտահայտությունները անգլիացի մրցավար Մայքլ Օլիվերի հասցեին:
«Մայքլ Օլիվերի և նրա կնոջ հասցեին վիրավորանքները նողկալի էին:
Ես Բուֆոնի մեծ երկրպագուն եմ, սակայն նրա վարքագիծը՝ դա սադրանք էր և այն դուրս է գալիս բոլոր շրջանակներից:
Օլիվերն իր աշխատանքն էր կատարում, նրա որոշումները դժվար էր վիճարկել:
Հասկանում եմ էմոցիաները, սակայն ժամանակն է թոթափել լարվածությունը, Ջանլուիջի», ասել է Լինեկերը:
Հիշեցնենք, որ Մայքլ Օլիվերը Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլի «Ռեալ»-«Յուվենտուս» պատասխան[url=https://shamshyan.com/hy/article/2018/04/12/1093579/] խաղի[/url] (1:3) վերջում 11 մետրանոց նշանակեց, ինչն էլ իրացնելով, մադրիդցիները դուրս եկաբ կիսաեզրափակիչ:


