Հարի Լինեկեր. Իսպանական լիգան աշխարհում ուժեղագույնն է
Անգլիացի հանրահայտ նախկին ֆուտբոլիստ Հարի Լինեկերը մեկնաբանել է Եվրոպայի Լիգայի եզրափակիչում «Սևիլյայի» [url=https://shamshyan.com/hy/article/2016/05/19/85526/]հաղթանակը[/url] (3:1) «Լիվերպուլի» նկատմամբ:
«Եթե որևէ մեկը կասկածում էր, որ իսպանական լիգան աշխարհում ուժեղագույնն է, ահա դրա հերթական ապացույցը: Շնորհավորում եմ «Սևիլյային»:
Հիշեցնենք, որ «Սևիլյան» երրորդ անգամ անընդմեջ նվաճեց Եվրոպայի Լիգան: Նշենք, նաև, որ Չեմպիոնների Լիգայի եզրափակիչում կհանդիպեն իսպանական երկու ակումբներ` «Ռեալն» ու «Ատլետիկոն»: