211652_close_icon
views-count4368 դիտում article-date 13:46 15-02-2016

Հարի Լինեկեր. Ցավակցում եմ նրանց, ովքեր չեն տեսել «Բարսայի» խաղը 2-րդ խաղակեսում. տեսանյութ

Անգլիացի լեգենդար հարձակվող Հարի Լինեկերը չափազանց տպավորված է մնացել Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «Բարսելոնայի» խաղից ընդդեմ «Սելտայի»: Նշենք, որ կատալոնացիները հաղթեցին 6:1 հաշվով, 2-րդ խաղակեսում 5 անպատասխան գնդակ խփեցին, որից 3-ը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հաշվին էր: «Եթե դուք բաց եք թողել 2-րդ խաղակեսում «Բարսելոնայի» խաղը, ապա ես ցավակցում եմ ձեզ: Դա պարզապես ապշեցուցիչ» էր», ասել է Լինեկերը: Նշենք, որ այս հաղթանակից հետո «Բարսելոնան» վաստակեց 57 միավոր և ունենալով 1 խաղ պակաս, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: Իսկ Լուիս Սուարեսը հեթ-տրիկի շնորհիվ ռմբարկուների մրցավազքում շրջանցեց Կրիշտիանու Ռոնալդուին (21 գոլ) և 23 գոլով նորից լավագույն ռմբարկու դարձավ: Մադրիդի «Ատլետիկոն» Ֆերնանդո Տորեսի գոլի շնորհիվ նվազագույն` 1:0 հաշվով հաղթեց «Խետաֆեին» և 54 միավորով 2-րդ տեղում է: 3-րդ տեղում «Ռեալն» է` 53 միավոր: [b]Իսպանիայի առաջնություն, 24-րդ տուր [/b] «Բարսելոնա» - «Սելտա»՝ 6:1 Լիոնել Մեսի, 28, Լուիս Սուարես, 59, 75, 81, Իվան Ռակիտիչ, 85, Նեյմար, 90+1 – Յոն Գվիդետի, 39, 11մ «Խետաֆե» - «Ատլետիկո»՝ 0:1 Ֆերնանդո Տորես, 2
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր