Էմիլիո Բուտրագենյո. «Ռեալի» համար ՉԼ-ում բարդ է. ՊՍԺ, «Յուվենտուս», հիմա էլ՝ «Բավարիան»
«Ռեալի» տնօրեն Էմիլիո Բուտրագենյոն մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/13/1093717/]վիճակահանությունը[/url], որտեղ մադրիդյան ակումբի մրցակիցը կլինի «Բավարիան»:
«Դժվար է մրցաշարի մինչև այս փուլ հասնելը: Սակայն դա մեզ հաջողվեց 8-րդ տարին անընդմեջ:
«Բավարիան» հիանալի թիմ է, և մենք պետք է երկու խաղերում էլ մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրենք:
Պետք է Մյունխենում դրական արդյունքի հասնենք և դրանով վերադառնանք Մադրիդ: Այս փուլում առանց դժվարությունների չի լինում: Մենք իսկապես ցանկանում ենք եզրափակիչ հասնել:
Սա մեր համար բարդ Չեմպիոնների լիգա ստացվեց. ՊՍԺ-ն, «Յուվենտուսը», իսկ այժմ նաև «Բավարիան», ասել է Բուտրագենյոն:


