Չեմպիոնների լիգա. «Բավարիան» նորից կխաղա «Ռեալի» հետ
Նիոնում ՈւԵՖԱ-ի գրասենյակում կայացավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը:
Վիճակահանությամբ այս փուլում կհանդիպեն հետևյալ զույգերը.
[b]«Բավարիա» (Գերմանիա) - «Ռեալ Մադրիդ» (Իսպանիա)
«Լիվերպուլ» (Անգլիա) - «Ռոմա» (Իտալիա)[/b]
Նշենք, որ «Բավարիան» և «Ռեալը» եվրագավաթներում կհանդիպեն 25-րդ և 26-րդ անգամ, ինչը ռեկորդային ցուցանիշ է:
՝
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 24-ին և 25-ին:
Պատասխան խաղերը նախատեսված են մայիսի 1-ին և 2-ին:
Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 26-ին Կիևի «Օլիմպիական» ստադիոնում:


